Դոշաբ
Դոշաբ
Բաղադրություն՝ թթի պտուղներ:
Սննդայի արժեքը՝ 220,0 ԿԿալ/ 924,0 ԿՋ, ածխաջրեր – 55,0
Պահել 0 – 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում:
Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս:
Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից:
Բնական մթերք է, առանց կոնսերվանտների, թանձր, բնորոշ հոտով և համով: Պատրաստված է հին հայկական ավանդական եղանակով, թթի բարձրորակ տեսակներից՝ հատուկ տեխնոլոգիայով:
Կարող են օգտագործել և երեխաները, և տարեց մարդիկ: Չի պարունակում շաքար, ինչի համար էլ կարող են օգտագործել նաև շաքարային դիաբետ ունեցողները:
Հասունացած թութը պարունակում է բնական հակաօքսիդանտ՝ Ռեսվերատրոլ, ինչը մասնակցում է օրգանիզմի բիոքիմիական պրոցեսներին, և խթանում է նոր բջիջների աճը:
Ունի արտահայտված հակամանրէային, հակասեպտիկ ազդեցություն, արդյունավետ է վերին շնչուղիների վիրուսային և բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Կաթի հետ օգտագործելիս թողնում է քրտնաբեր և խորխաբեր ազդեցություն:
Պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչի շնորհիվ արդյունավետ է սրտանոթային հիվանդությունների ժամանակ, ունի հակաառիթմիկ ազդեցություն:
Միկրոէլեմենտների և վիտամինների շնորհիվ ունի կազդուրիչ, իմունիտետը վերականգնող ազդեցություն, շատ արագ հանում է գերհոգնածությունը:
Կիրառվում է 1 թեյի գթալից, օրը 3 անգամ: Ցուցված է 2 տարեկանից: Առաջին անգամ երեխային պետք է տալ 1 մլ, որից հետո աստիճանաբար մեծացնել քանակությունը:
Բուժման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել վիտամինային և բուսական օշարակներ:
Հակացուցված է անհատական ալերգիայի ժամանակ, սուր խոլեցիստիտի և պանկրեատիտի ժամանակ: