Ոսկե չիչխան
Ոսկե չիչխան
Բաղադրությունը – Չիչխանի պտուղներ:
Սննդային արժեքը – ածխաջրեր 40,0
էներգետիկ արժեքը 160 ԿԿալ/672 ԿՋ
Պահել 0 – 25 °C ջերմաստիճանում և 85-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում:
Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս:
Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից:
Չիչխանի պտղամսի խտացված օշարակ է, առանց կորիզների, չի պարունակում կոնսերվանտներ, ունի բնորոշ հոտ և հիանալի համ:
Սառը պատրաստման եղանակի շնորհիվ պահպանվել են բոլոր վիտամինները, միկրոէլեմենտները և օգտակար նյութերը: Հարուստ է զգալի քանակությամբ վիտամիններով` A, C, E, K, PP, B1, B2, B6, B9, F և այլն:
Վիտամին C-ի առկայությունով զիջում է միայն մասուրի պտուղներին և կարմիր պղպեղին, իսկ վիտամին PP-ի պարունակության շնորհիվ մեծանում է վիտամին C-ի յուրացումը օրգանիզմի կողմից, ինչի շնորհիվ էլ օրգանիզմը ամրանում է տարբեր վիրուսների ու ինֆեկցիաների դեմ: Դեռ հին ժամանակից հայտնի էր Չիչխանի կարճ ժամանակում իմունիտետը և ներուժը վերականգնող ազդեցությունը:
Պարունակում է մեծ քանակությամբ օմեգա ճարպաթթուներ և բետա սիտոստերիններ, որի հաշվին նվազեցնում է վտանգավոր խոլեստերինի պարունակությունը արյան մեջ, թողնում է հակաաթերոսկլերոտիկ ազդեցություն: Սերոտոնինի (երջանկության հորմոն) պարունակության շնորհիվ, ունի դրական ազդեցություն նյարդային համակարգի վրա, հանում է ընկճախտը (դեպրեսիան):
Դրական ազդեցություն ունի լյարդի, ենթաստամոքսային գեղձի և ստամոքս աղիքային համակարգի վրա, ունի հակախոցային ազդեցություն:
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում թափահարել:
Ցուցված է 2 տարեկանից: