Արևքուրիկ
Արևքուրիկ
Բաղադրությունը – Արևքուրիկի (Սրոհունդի) խոտը, ծաղիկներով:
Հավաքված է ծաղկման շրջանում, Հայաստանի բարձրադիր վայրերից: Ունի բավական հարուստ կազմ, եթերայուղը պարունակում է տերպեններ, սեսկվիտերպեններ, C վիտամին, կարոտին (A-նախավիտամին), ռուտին, նիկոտինաթթու, իզովալերիանաթթվի բարդ եթերներ:
Լայնորեն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների ժամանակ՝ լեղուղիների, միզուղիների բորբոքումներ, լյարդի հիվանդություններ, էնուրեզ, թոքախտ, կանացի արյունահոսություններ, մաստոպաթիա, թարախային վերքեր, ֆուրունկուլյոզ:
Ունի ախորժակը լավացնող ազդեցություն, կիրառվում է գաստրիտների, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ: Ունի նյարդերը հանգստացնող ազդեցություն:
Պահպանման պայմանները – պահել արևից պաշտպանված, չոր, զով վայրում, մինչև +25°C ջերմաստիճանում:
Պահպանման ժամկետը – 2 տարի: Արտադրության ժամկետը տես տուփի վրա: Խորհուրդ է տրվում թրմելուց հետո պահել ոչ ավել քան 48 ժամ:
Կիրառումը – Թեյի տեսքով, օրը 2-ից 3 անգամ, մեկ-երկու թեյի գդալ բույսին ավելացնել եռացրած ջուր 300-500 մլ, թրմել 15 րոպե:
Քաշը – 20գր