Անցեք ապրանքի տեղեկատվությանը
1 -ից 1

ARMZONSHOP

Վայրի ազնվամորի

Վայրի ազնվամորի

Regular price $14.99 USD
Regular price Sale price $14.99 USD
Վաճառք Sold out

Բաղադրություն   Վայրի Ազնվամուրու հատապտուղներ:

Սննդայի արժեքը՝ 273,0 ԿԿալ/ 1142,23 ԿՋ, սպիտակուցներ – 0,6գ, ճարպեր – 0,2գ, ածխաջրեր – 70,4գ

Պահել 0 – 25 °C ջերմաստիճանում և 75-ից ոչ ավելի օդի հարաբերական խոնավության պայմաններում:

Բացելուց հետո պահել սառնարանում 1 ամիս:

Պիտանելիության ժամկետը 36 ամիս արտադրման ամսաթվից:

Նկարագրություն – Վայրի ազնվամորու հատապտուղների թանձր օշարակ է, խտացված շաքարավազով:

Ազնվամորի – Հավաքված է 1700-1900 մետր բարձրության վրա գտնվող լեռնային շրջաններում աճող ազնվամորու վայրի տեսակներից: Պատրաստված է սառը եղանակով, ինչի շնորհիվ էլ պահպանված են բոլոր օգտակար նյութերը: Չի պարունակում կոնսերվանտներ: Ունի բնորոշ նուրբ հոտ և ազնվամորուն հատուկ անկրկնելի համ:

Հատապտուղները հարուստ են շաքարներով, օրգանական թթուներով՝ կիտրոնի, խնձորի, գինու, մրջնի, սալիցիլի: Պարունակում է ֆլավանոիդներ, դաբաղանյութեր, պեկտին, վիտամիններ, մակրո և միկրոտարրեր: Սերմերը պարունակում են ճարպային թթուներ և բետտա-սիտոստերիններ:

Լայնորեն օգտագործվում է հարբուխի, մրսածության և տենդային հիվանդույունների, խրոնիկական ռևմատիզմի  ժամանակ: Հատապտուղները օգտակար են լնդախտի, սակավարյունության, ստամոքսի ցավերի ժամանակ: Լավացնում է մարսողությունը:

Բժշկության մեջ Ազնվամորին ճանաչվում է որպես ջերմությունը իջեցնող միջոց, ունի միզամուղ և քրտնաբեր ազդեցություն:

Բուժական նպատակներով վայրի տեսակների ազդեցությունը գերազանցում է մշակովի տեսակներին:

Կիրառումը –կիրառվում է որպես սնունդ՝ ուտելու համար, կարելի է օգտագործել նաև տաք թեյի մեջ՝ մրսածության բուժման ժամանակ, ինչպես նաև  որպես հյութ՝ օշարակը ջրով նոսրացնելու դեպքում:

Հակացուցումը – հակացուցված է շաքարային դիաբետ ունեցողներին:

Չի հանդիսանում դեղամիջոց:

Արտադրանքը գրանցված է www.brand.am կայքում

View full details